Կառավարությունը 43 մլն դրամ հատկացրեց սիրիացիներին մարդասիրական օգնության համար

Հալեպահայերը ստանում են Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը, 7-ը հոկտեմբերի, 2016թ.

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին Հայաստանի կողմից մարդասիրական օգնության տրամադրումը կազմակերպելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում որոշել է պահուստային ֆոնդից Հայաստանի արտգործնախարարությանը 43,368.8 հազար դրամ հատկացնել։

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, գումարը նվիրաբերության կարգով կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով: