Արմեն Ամիրյանը ևս համալրեց ՀՀԿ-ի շարքերը

Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից կուսակցությանն անդամակցելու դիմում է ստացել։ Այս մասին «Արմենպրես»-ին ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ ընդգծելով, որ կուսակցությունը հարգել է դիմումը, և Արմեն Ամիրյանն արդեն կուսակցության լիիրավ անդամ է:

«Նա այսօր մասնակցելու է կուսակցության խորհրդի նիստին», - ասել է Թադևոսյանը:

Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցել են նաև տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: