Ձյան տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 30-ը․ ԱԻՆ

Հունվարի 26-30-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում‵ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 30-31-ը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հունվարի 26-30-ը սպասվում է ձյուն, հունվարի 31-ին՝ առանց տեղումների եղանակ: