Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով տասնյակ զոհեր կան

Հնդկաստանում գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 36 մարդ զոհվել, ավելի քան հարյուր հոգի վնասվածք է ստացել։

Միջադեպը տեղի է ունեցել Անդհրա Փրադեշ նահանգի սահմանին։ Գնացքը Ջագդալպուրից մեկնում էր Բհուբանեշվար։