Նախագահ Օբամայի վերջին հեռախոսազրույցը Մերկելի հետ էր

Բարաք Օբամա և Անգելա Մերկել, արխիվ

ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին աշխատանքային օրը Բարաք Օբաման, կնոջ՝ Միշել Օբամայի հետ, հեռախոսազրույց են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա ամուսնու՝ Իոախիմ Զաուերոյի հետ:

Օբաման Մերկելին շնորհակալություն է հայտնել բարեկամության, Գերմանիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորացման համար, ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում: Նա Գերմանիայի կանցլերին անվանել է անդրդվելի և հուսալի միջազգային գործընկեր, որի հետ աշխատել է իր նախագահության ութ տարիների ընթացքում: