Ավիավթարից մահացել է Բրազիլիայի գերագույն դատարանի դատավորը

Տեսարան Ռիո դե Ժանեյրոյից

Ռիո դե Ժանեյրոյում ավիավթարից մահացել է Բրազիլիայի գերագույն դատարանի դատավոր Թեոդոր Զավասկին, ով համակարգում էր երկրում գլխավոր հակակոռուպցիոն հետաքննությունը, փոխանցում է AP-ը։

Զավասկին մասնակցել է բրազիլական պետական նավթագազային Petrobas ընկերությունում կոռուպցիոն սխեմաների բացահայտման գործընթացներին։ Նա, մասնավորապես, պատասխանատու էր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին նախագահներ Լուիս Լուլա դա Սիլվայի և Դիլմա Ռուսեֆի գործերի համար։