ԼՂ նախագահն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենին և փոխտնօրենին

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին և փոխտնօրեն Արարատ Խլղաթյանին:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։