Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:

ԼՂ նախագահի կայքէջի՝ այսօր հրապարակած տեղեկության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: