Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Մեքսիկայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայում, ինչպես նաև Կուբայում Հայաստանի դեսպան (նստավայրը` Մեխիկո):
Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծվել է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:
Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքէջը: