Մինչև շաբաթավերջ եղանակի էական փոփոխություն չի լինի․ ԱԻՆ

Ձյուն, մառախուղ Հայաստանի ճանապարհներից մեկին, հունվար, 2017թ․

Հայաստանի տարածքում հունվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի, մառախուղից սպասվում է թույլ ձյուն: