Օլանդը հակադարձում է Թրամփին՝ «դրսից խորհրդի կարիք չկա»

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվ

«Դրսից խորհրդի կարիք չկա», - երեկ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ պատասխանելով Եվրամիության հասցեին Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը:

«Եվրոպան պատրաստ կլինի շարունակել անդրատլանտյան համագործակցությունը, սակայն այն հիմնված կլինի իր շահերի և արժեքների վրա»,- ասել է Օլանդը:

Հիշեցնենք՝ բրիտանական The Times և գերմանական Bild պարբերականներին տված հարցազրույցում երեք օրից Սպիտակ տուն տեղափոխվող Թրամփը ողջունել է Մեծ Բրիտանիայի հեռացումը Եվրամիությունից: