ԼՂ ՊՆ․ Պայմանագրային զինծառայողը մահացու վիրավորվել է՝ դեռևս չպարզված հանգամանքներում

ԼՂ ՊԲ զինծառայողը շփման գծում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Այսօր ժամը 12:35-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, Հադրութի շրջանի բնակիչ Արայիկ Իգորի Սարգսյանը (ծնված 1995թ.): Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր ցավակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին», - ասված է հաղորդագրությունում: