ԻՊ-ն հարձակում է նախաձեռնել Դեյր-Էլ-Զորում

«Իսլամական պետության» զինյալները մեծամասշտաբ հարձակում են նախաձեռնել Սիրիայի Դեյր-Էլ-Զոր քաղաքի՝ կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող թաղամասերի ուղղությամբ, հաղորդում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդ մարմինը:

Քաղաքում առնվազն վեց խոշոր պայթյուն է որոտացել, հաղորդվում է կառավարական զորքերի շրջանում զոհերի մասին: