ԱՄՆ Սենատի հանձնաժողովը կքննարկի ընտրություններին ռուսների միջամտության հարցը

Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովը քննարկելու է 2016 թվականի ամերիկյան ընտրություններին ռուսների միջամտության հարցը: Այդ մասին հանձնաժողովի հանրապետական նախագահ Ռիչարդ Բարրը երեկ երեկոյան է հայտարարել:

«Ռուսների միջամտությունը խորը մտահոգություն է առաջացնում», - ասվում է հանձնաժողովի Բարրի և հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատական Մարք Վարների համատեղ հայտարարությունում: