Կրեմլը չի մեկնաբանում Աստանայի բանակցություններին ԱՄՆ մասնակցության հնարավորությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը չի մեկնաբանում Սիրիայի հարցով Աստանայում հունվարի 23-ին նախատեսված բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցության հնարավորությունը։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է այդ գործընթացում հնարավորինս լայն մասնակցության անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր Աստանայում սպասվող բանակցություններին ԱՄՆ-ի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի համաձայնության մասին։