Պաշտոններից ազատվել են փոխնախարարներ Իոսիֆ Իսայանը և Արեգ Գալստյանը

Ձախից՝ աջ․ Արեգ Գալստյանը և Իոսիֆ Իսայանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշումներով՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալներ Իոսիֆ Իսայանը և Արեգ Գալստյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Որոշումները հրապարակված են Հայաստանի կառավարության e-gov.am պաշտոնական կայքում: