Հավաքներ ԼՂ ՊԲ-ում՝ պահեստազորայինների մասնակցությամբ

ԼՂ ՊԲ զորավարժություններ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 2017 թվականի պատրաստության պլանի համաձայն, ըստ առանձին մասնագիտական ուղղությունների, հունվարի 9-ից մեկնարկել են տարբեր ուսումնավարժական հավաքներ, որոնց մասնակցում են պահեստազորի սպայական ու շարքային կազմի ներկայացուցիչներ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հավաքների ընթացքում մասնակիցներին ուսուցանում են գործառութային պարտականությունների կատարում, բարձրացնում վերջիններիս տեսական գիտելիքներն ու գործնական ունակությունները, կատարելագործում մեթոդական պատրաստության մակարդակը: