Թուրքիայում չեզոքացվել է անվտանգության վարչության շենքի վրա կրակ բացած անձը

Թուրքիայի Գազանթեփ քաղաքի անվտանգության վարչության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, հայտնում է թուրքական Hurriyet-ը: Ըստ հաղորդագրության, անհայտ անձը փորձել է ներխուժել շենք:

Ականատեսների խոսքերով հրաձգությունը շարունակվել է մոտ 10 րոպե: Նշվում է, որ նախնական տվյալներով ենթադրյալ ահաբեկիչը չեզոքացվել է: Դեպքի վայր են մեկնել մեծ քանակությամբ շտապօգնության մեքենաներ: Այս պահին հայտնի է մեկ տուժածի մասին: