Որոշ ավտոճանապարհներին մառախուղ է. ՏԿՏՏՆ

Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Բաղրամյանի և Աշտարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:

Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: