Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է Կոսովոյի նախկին վարչապետին

Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Հարադինայ, արխիվ

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Կոսովոյի նախկին վարչապետ Ռամուշ Հարադինային: Այս մասին տեղեկացրել է Կոսովոյի արտաքին գործերի նախարարությունը` նշելով, որ ֆրանսիական կողմն այդ քայլին է դիմել Սերբիայի պահանջով:

Պաշտոնական Բելգրադը պնդում է, որ նախկին դաշտային հրամանատար Ռամուշ Հարադինայն ու նրա ենթակայության տակ գործած ջոկատները 1998-ից 1999 թվականներին Կոսովոյում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործություններ են կատարել:

Հարադինայը ձերբակալվել է չորեքշաբթի օրը ֆրանսիական Մյուլուզ քաղաքի օդանավակայանում` Պրիշտինայից ժամանելուց անմիջապես հետո:

Նախկինում Հարադինայի դեմ ներկայացված այս մեղադրանքները երկու անգամ քննել է ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հատուկ դատարանը` արդարացնելով նրան: