Մինչև հունվարի 7-ը՝ առավելապես առանց տեղումների եղանակ

Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում, հունվարի 3-7-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 3-ից մինչև հունվարի 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, հունվարի 7-ին նույնքան կբարձրանա: