Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը անցել է համեմատաբար հանգիստ

Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը անցել է համեմատաբար հանգիստ և վերահսկելի, ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Ընդհանուր առմամբ հնչել է մոտ յոթ տասնյակ կրակոց հրաձգային զենքերից։ ՀՀ ԶՈւ երը լիովին վերահսկում են իրավիճակը։ Բարի ծառայություն մեր բանակին», - նշել է ՊՆ մամուլի քարտուղարը: