Ամանորին ընդառաջ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության ընթացքում, շնորհավորելով ներկաներին գալիք ամանորի առիթով, Մնացականյանը ըստ ուղղությունների տվել է նաև հանձնարարականներ տոնական օրերին ծառայության հստակ կազմակերպման վերաբերյալ: