Թրամփը հակաահաբեկչական հարցերով խորհրդական կնշանակի Բուշի նախկին օգնականին

ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփ, դեկտեմբեր, 2016թ․

Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը ներքին անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր խորհրդական է նշանակելու Ջորջ Բուշ կրտսերի նախկին օգնականին՝ Թոմ Բոսերթին: Այս մասին հաղորդում են լրատվական գործակալությունները: