Չեռնոգորիայում հեղաշրջման փորձ է բացահայտվել

Չեռնոգորիայի այժմ արդեն նախկին վարչապետ Միլո Ջուկանովիչը քվեարկում է խորհրդարանական ընտրություններում, Պոդգորիցա, 14-ը հոկտեմբերի, 2016թ․

Չեռնոգորիան միջազգային հետախուզում է հայտարարել երկու ռուսների և երեք սերբերի նկատմամբ, ովքեր ենթադրաբար ներգրավված են եղել երկրի արևմտամետ կառավարությունը տապալելու փորձում:

Գլխավոր դատախազության հաղորդագրությունում ասվում է, որ այդ հինգ անձինք պատրաստվում էին սպանել վարչապետին հոկտեմբերին անցկացված ընտրությունների օրը: