Խուզարկվել է ՀԽ-ի անդամ Վահրամ Պետրոսյանի բնակարանը

Your browser doesn’t support HTML5

«Հիմնադիր խորհրդարան» (ՀԽ) ընդդիմադիր շարժման ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի բնակարանն այսօր առավոտյան իրավապահները խուզարկել են ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի գործի շրջանակներում։ Ակտիվիստի խոսքով, իրավապահները «Սասնա ծռեր» խմբի հետ առնչություն ունեցող փաստաթղթեր են փնտրել: