Խորհրդակցություն ԱԻՆ-ում. ուժեղացված աշխատանքային ռեժիմ տոնական օրերին

Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը հանձնարարել է աշխատակազմին և Փրկարար ծառայության տնօրենին պատշաճ կերպով նախապատրաստվել տոնական օրերին: Այս մասին ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Տոնական օրերին հսկողություն կսահմանվի ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով ճանապարհներին արգելափակված քաղաքացիներին: Տոն օրերին ուժեղացված աշխատանքային ռեժիմով են աշխատելու նաև ԼՂ տարածքում: