Թունիսում երեք մարդ է ձերբակալվել Բեռլինի ահաբեկչի հետ կապերի համար

Անիս Ամրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող «Ամաք» լրատվական գործակալության կայքում տեղադրված տեսանյութում

Թունիսի ոստիկանությունը ձերբակալել է Բեռլինում երկուշաբթի օրը կատարված ահաբեկչական հարձակման հեղինակ Անիս Ամրիի հետ առնչություն ունեցող երեք անձանց: Այս մասին Associated Press լրատվական գործակալությունը տեղեկացրել են Թունիսի ներքին գործերի նախարարությունում:

Ձերբակալվածներից մեկը Ամրիի 18-ամյա զարմիկն է, ում ահաբեկիչը գումար էր ուղարկել, որպեսզի նա կարողանա տեղափոխվել Եվրոպա: