ՌԴ-ն հանձնարարել է Չեչնիային երկու գումարտակ ձևավորել Սիրիա ուղարկելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, արխիվ

Մոսկվան Չեչնիայի իշխանություններին հանձնարարել է երկու գումարտակ ձևավորել Սիրիա ուղարկելու համար: Այս մասին գրում է ռուսական «Նովայա Գազետա» թերթը, նշելով, որ գումարտակներից յուրաքանչյուրը պետք է կազմված լինի 600 զինծառայողից: