Լավրով. Չնայած դեսպանի սպանությանը, Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը Մոսկվայում կկայանա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ չնայած Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությանը, այսօր Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ Մոսկվայում պլանավորված Սիրիայի հարցով եռակողմ հանդիպումը կկայանա։

«Մենք վստահ ենք, որ նրանք, ովքեր կազմակերպել են այդ բարբարոսական հանցագործությունը, նպատակ են ունեցել խափանել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - հայտարարել է Լավրովը՝ կրկնելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը։

«Կատարված հանցագործությունը սադրանք է, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման և սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացների տապալմանը», - ասել էր Ռուսաստանի նախագահը։