ԱՄՆ-ի ընտրիչների կոլեգիան պաշտոնապես երկրի նոր նախագահ ընտրեց Դոնալդ Թրամփին

Դոնալդ Թրամփ, արխիվ

538 հոգուց բաղկացած Ընտրիչների կոլեգիան (Electoral College) ամփոփեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունների արդյունքները։

Որպեսզի Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հաղթանակը ընտրություններում հաստատվեր, նրանց անհրաժեշտ էր 270 ընտրիչների աջակցություն։ Թրամփը ստացել է 304 ընտրիչի ձայն:

Հունվարի 20-ին տեղի կունենա Թրամփի երդմնակալության արարողությունը: