Ադրբեջանի փոխվարչապետ. Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են ներդրումային համագործակցությունը

Բաքվում անցկացվող տնտեսական համագործակցության հարցերով ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են ներդրումային համագործակցությունը։

Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, ներկայումս Ռուսաստանում ադրբեջանական ներդրումների ծավալը կազմում է 1 միլիարդ դոլար, իսկ Ադրբեջանի տնտեսությունում ռուսական ներդրումների ծավալը՝ 3 միլիարդ դոլար։