Օբամա. Նախագահական ընտրություններին միջամտելու համար ԱՄՆ-ը ՌԴ-ի դեմ քայլեր կձեռնարկի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար Միացյալ Նահանգները Ռուսաստանի դեմ քայլեր կձեռնարկի, երեկ ուշ երեկոյան Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման։

Սպիտակ տանը կարծում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է հանձնարարել կոտրել Դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային փոստերը և նամակները հանրայնացնել՝ Հիլարի Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփի հաղթելու շանսերը բարձրացնելու նպատակով։