ԻՊ-ը ստանձնեց Կահիրեում ղպտական եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

«Իսլամական պետություն»-ը ստանձնեց Կահիրեում դեկտեմբերի 11-ին ղպտական Սուրբ Մարկոս եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։

Պայթյունի հետևանքով 25 մարդ մահացավ, մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվեցին:

Նշենք, որ Եգիպտոսում տարբեր հաշվարկներով մոտ վեց միլիոն քրիստոնյա-ղպտի է ապրում, ինչը կազմում է երկրի բնակչության մոտ տասը տոկոսը: