Մահացել է ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը

Արմեն Երիցյան

«Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին «Ազատությանը» փոխանցեց, որ երկարատև ու ծանր հիվանդությունից հետո այսօր մահացել է ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երիցյանին տեղափոխել են հիվանդանոց: