Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում ավարտվել է ձայների վերահաշվարկը, Թրամփը հաղթել է

Դոնալդ Թրամփ

Փենսիլվանիա և Վիսկոնսին նահանգներում ավարտվել է ձայների վերահաշվարկը, հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթող է ճանաչվել։

Վերահաշվարկի արդյունքները հաստատել է նահանգի ընտրական հանձնաժողովը:

Հիշեցնենք, վերահաշվարկի պահանջ ներկայացրել էին նախագահական ընտրություններում Կանաչների կուսակցության թեկնածու Ջիլ Սթայնի թիմակիցները: