Բելառուս հատուկջոկատայինները կկարողանան մասնակցել Ռուսաստանի տարածքում իրականացվող գործողություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հավանություն է տվել Ռուսաստանի հետ մշակվող համաձայնագրի նախագծին, ըստ որի բելառուսական հատուկ նշանակության ստորաբաժանումներին հնարավորություն կտրվի մասնակցել Ռուսաստանի Դաշնության տարածքում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` չհստակեցնելով համաձայնագրի կնքման ժամկետները: