Կահիրեի ղպտական եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 24-ի

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ղպտական տաճարներից մեկում կիրակի օրը տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 24-ի։

Պայթյունը տեղի է ունեցել կիրակնօրյա ժամերգության ընթացքում: Եգիպտոսի իշխանությունները երկրում այս առթիվ եռօրյա սուգ են հայտարարել: