Հանձնարարվել է սահմանել խստացված հսկողություն` դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում՝ Ամանորի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատակով: