Հատուկ գործողության արդյունքում Թուրքիայում ավելի քան հարյուր մարդ է ձերբակալվել

Շտապօգնության մեքենաները պայթյունի վայրում, 11-ը դեկտեմբերի, 2016թ.

Այսօր վաղ առավոտյան մեկնարկած հատուկ գործողության արդյունքում թուրքական ոստիկանությունը 118 մարդ է ձերբակալել:

Նրանց մեծ մասը երկրի խոշորագույն քրդամետ ուժի` Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ակտիվիստներ են: Ոստիկանական գործողությունը մեկնարկել է շաբաթ օրը՝ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից մոտ 36 ժամ անց:

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ «Բեշիկթաշ» ակումբի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած երկու պայթյունների զոհերի թիվը հասել է 44-ի: