Ղրղըզստանում սահմանադրական հանրաքվե է անցկացվում

Ղրղըզստանում այսօր սահմանադրական հանրաքվե է անցկացվում, որի նպատակն է նախագահական լիազորությունների զգալի մասը նախագահից փոխանցել վարչապետին։

Առաջարկվող փոփոխություններից մեկը, մասնավորապես, հնարավորություն է տալիս վարչապետին նշանակել և պաշտոնից հեռացնել նախարարներին՝ լիազորություն, որն այժմ նախագահինն է։ Մեկ այլ փոփոխություն թույլ է տալիս վարչապետին նշանակել և պաշտոնից հեռացնել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ առանց հաշվի առնելու տեղական ավագանու կարծիքը։ Բացի այդ, երկրի նախագահը կզրկվի երկրի ուժային և իրավապահ համակարգը ղեկավարող մարմնում՝ Պաշտպանության խորհրդում նախագահելու լիազորությունից։