Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այցելել են Մատաղիսի և Թալիշի դիրքեր

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի` Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր», - տեղեկացնում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին: