Անվտանգության նկատառումներով Լարսի ճանապարհը մերթընդմերթ փակվում է

Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետը, արխիվ

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածում ժամը 16-ի դրությամբ ուժեղ քամիներ են:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհը կարճ ժամանակահատվածով մերթընդմերթ փակվում է, ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում: