Օբաման վերացնում է Սիրիայում ԱՄՆ դաշնակիցներին զենքի մատակարարման սահմանափակումները

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման վերացրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող ԱՄՆ դաշնակիցներին զենք մատակարարելու սահմանափակումները: Այս մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում:

Օբաման ընդգծում է, որ զենքի մատակարարումները կօգնեն ահաբեկչության դեմ Միացյալ Նահանգների պայքարին: Որպեսզի փաստաթուղթը կյանքի կոչվի, պետք է հավանության արժանանա Կոնգրեսի կողմից: