Վլադիմիր Պուտինը այսօր կհանդիպի Տիգրան Սարգսյանի հետ

Վլադիմիր Պուտին և Տիգրան Սարգսյան, արխիվ

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Եվրասիական տնտեսական միության կոլեգիայի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Կրեմլի փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները կարծիքներ կփոխանակեն եվրասիական ինտեգրացիայի զարգացման հրատապ հարցերի շուրջ, ինչպես նաև կքննարկեն դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի օրակարգը: