Սերժ Սարգսյանը շնորհավորել է Շավքաթ Միրզիյոևին Ուզբեկստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան հաջողություններ պետական բարձր պաշտոնում, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:

Սերժ Սարգսյանի ուղերձը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։