Մարտական գործողությունները Սիրիայի Հալեպ քաղաքում շարունակվում են: Կիրակի օրը կառավարական ուժերին հաջողվել է ամբողջական վերահսկողության տակ առնել քաղաքի կենտրոնական հատվածը Հալեպի օդանավակայանին կապող մայրուղին:
Կենսական նշանակություն ունեցող այս ճանապարհը ապստամբների կողմից գրավվել էր դեռ 2012 թվականին:
Այսօր կեսօրին էլ հայտնի է դարձել, որ ապստամբները ռմբակոծել են Հալեպի արևմտյան թաղամասերը, որոնք գտնվում են կառավարության հսկողության ներքո: