Apple-ը ցանկանում է ինքնակառավարվող ավտոմեքենաներ ստեղծել

Apple-ի լոգոն, արխիվ

Հանրահայտ Apple ընկերությունը երեկ առաջին անգամ հրապարակավ խոստովանել է, որ ներդրումներ է կատարում ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համար:

Միացյալ Նահանգների ճանապարհներին անվտանգ երթևեկության վարչությանը ուղղված նամակում ընկերությունը հայտարարել է, որ «հավատում է ավտոմատ համակարգերի ներուժին բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի»:

Apple-ը նշում է, որ ավտոմատ կառավարվող տրանսպորտային միջոցները զգալի սոցիալական առավելություններ ունեն, որոնք դեռ մինչև վերջ բացահայտված չեն։