Թուրքիայի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Երկու երկրների հետագա համագործակցությունը կքննարկվի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ դեկտեմբերի 6-7-ը Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում:

Մոսկվայում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: