Օբաման ընդունել է 4 Նոբելյան մրցանակակիրների

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա, նոյեմբեր, 2016թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը ընդունել է Նոբելյան մրցանակի այս տարվա 4 դափնեկիրների: Գրականության բնագավառում մրցանակին արժանացած երգիչ Բոբ Դիլանը նրանց թվում չէր:

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթի փոխանցմամբ՝ երգիչը բացատրություն չի տվել, սակայն ավելի վաղ Օբաման հանդիպել էր երգչին և, ըստ խոսնակի, մեծ բավականություն ստացել նրա հետ շփումից:

Դիմելով Նոբելյան մրցանակակիրներին՝ Օբաման ասել է, որ նրանց աշխատանքը ուղղված է տեխնոլոգիաների զարգացմանը, նոր արտադրանքների ստեղծմանը և կոգևորի ապագա գիտնականներին: